27/06/2023 15:27
Անհետ կորածի քույրը քննիչին հարցրել է՝ ինչո՞ւ են վկաներին ուշ հարցաքննում, քննիչն ասել է՝ Ձեզ համար մեկ չի՞՝ հիմա՞, թե՞ երեք տարի առաջ ենք հարցաքննել․ Բաղդասարյան
Անհետ կորածների շատ գործերում թղթապանակները համարյա դատարկ են՝ մեկ-երկու թուղթ, Facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Նա նաև հետևյալ դրվագն է ներկայացրել․
«Քննչական կոմիտեում 2020 թվականի պատերազմում անհետ կորածի քույրը քննիչին հարցնում է՝ ինչո՞ւ են վկաներին այսքան ուշ հարցաքննում: Նրա եղբոր հետ նույն մեքենայում եղած զինվորներից երկուսը փրկվել էին: Նրանց հարցաքննել են մոտ մեկ ամիս առաջ:
Գիտե՞ք քննիչը ինչ է պատասխանել անհետ կորածի քրոջը, որի ընտանիքը 2020 թվականի հոկտեմբերից փնտրում է իր զինվորին: Ասել է՝ Ձեզ համար մեկ չի՞՝ հիմա՞, թե՞ երեք տարի առաջ ենք հարցաքննել:
Անհետ կորածների քրեական գործեր ենք ուսումնասիրում նրանց հարազատների օգնությամբ ու եկել ենք այն եզրակացության, որ շատ գործերում թղթապանակները համարյա դատարկ են՝ մեկ-երկու թուղթ: Անհետ կորածների ծնողները հենց այդ պատճառով է, որ դարձել են «կիսախելագար»»։