27/06/2023 15:59
44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի անկախությունը չենք ճանաչել, որովհետև նույնիսկ նոյեմբերի 9-ին այդ պատերազմը կանգնեցնել հնարավոր չէր լինի. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Աշոտյանը, հիշեցնենք, հարց էր բարձրացրել, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի խոսել պատերազմի ընթացքում Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին, «չէ՞ որ դա մեր դիվանագիտական «Իսկանդերն» էր»։
«Ինչո՞ւ 2016 թվականի 4-օրյա պատերազմի ժամանակ չեն ճանաչել Արցախի անկախությունը, էդ «Իսկանդերն» օգտագործեիք, պրծնեինք էս պատմությունից», - 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում, ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի անկախութունը չեն ճանաչել, որովհետև նույնիսկ նոյեմբերի 9-ին այդ պատերազմը կանգնեցնել հնարավոր չէր լինի։