27/06/2023 11:41
«Ասել եմ՝ բանակն ինչ ասի՝ չէ չեմ ասելու». Վարչապետը վստահեցնում է՝ բանակն է պահանջել, որ գնեն «Սու-30ՍՄ»
«Սու-30ՍՄ» Հայաստանը ձեռք է բերել, որովհետև բանակն է պահանջել։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե բանակի առաջ պարզ խնդիր է դրել՝ ասել, թե ինչ է պետք, ու ասել են՝ «Սու-30ՍՄ» է պետք։
«Պատկերացնո՞ւմ եք, գերժամանակակից ինքնաթիռ։ Անդրանիկ Քոչարյանը ինձ նամակ էր գրել, թե որքանո՞վ է նպատակահարմար այդ ինքնաթիռների ձեռքբերումը, ես նամակը մակագրել եմ Պաշտպանության նախարարությանը, ասել եմ՝ քննարկեք ու ասեք, ստացել եմ պատասխան, թե եզրակացությունն այն է, որ դա պետք է։ Ասել եմ՝ պետք է, ուրեմն՝ կունենաք։ Ասել եմ՝ կոչում է պետք՝ կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք, սնունդ է պետք՝ կունենաք։ Ասել եմ՝ բանակն ինչ ասի՝ չէ չեմ ասելու, բանակը «չէ» բառ ինձնից չի լսելու, ինչ պետք է՝ կունենաք ու ինչ ուզել են՝ ունեցել են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։