28/06/2023 20:59
Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք, հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հունիսի 28-ի տեղեկագրում հայտնում է Արցախում գրանցված հրադադարի խախտման դեպքերի մասին։
«Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք, ինչի հետևանքով հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում նշված փաստերի վերաբերյալ։