28/06/2023 09:42
«Հրապարակ». ՔՊ գլխավոր շտաբը տեղակայվելու է Հյուսիսային պողոտայում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող կուսակցությունն ինտենսիվորեն պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին։ Արդեն հայտնի է, թե որտեղ է լինելու ՔՊ գլխավոր շտաբը։ Մեր տեղեկություններով՝ այն տեղակայվելու է Հյուսիսային պողոտայում, այն շենքում, որտեղ գտնվում է Յուքոմի գրասենյակը։
Շենքի երրորդ հարկում ընդարձակ տարածք են վարձել, արդեն վերանորոգման-կահավորման աշխատանքներ են իրականացրել և առաջիկայում էլ կուսակցական հավաքույթով կնշեն շտաբի բացումը։ Ամենայն հավանականությամբ, դա կլինի հունիսի 30-ից հետո, քանի որ այդ օրը լուծարվում է ԱԻՆ-ը՝ միավորվելով ՆԳՆ-ին։ Իսկ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ստանձնելու է Երևանի ՔՊ շտաբի պետի պարտականությունները և նստելու է Հյուսիսային պողոտայում»։