28/06/2023 11:43
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար
ԱՄՆ-ն ուրախ է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններում, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Միլլերը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հետ՝ ինչպես առանձին, այնպես էլ եռակողմ ձևաչափով և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունը շատ կարևոր է խնդիրների լուծման, տևական ու արժանապատիվ խաղաղության ապահովման համար։
«ԱՄՆ-ն ոգևորված է վերջին շրջանում խաղաղ գործընթացում Ադրբեջանի և Հայաստանի արդյունավետ մասնակցությունից, և մենք կշարունակենք օգնել նրանց զարգացնել այս գործընթացը», - նշել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Նա նշել է, որ քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։