28/06/2023 11:24
Ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս ինքնորոշման իրավունքն իրացրած մյուս ազգերից. Արթուր Խաչատրյանը՝ ՄԱԿ ներկայացուցիչներին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «SOS Artsakh» կարգախոսով 24-ժամյա նստացույցն ավարտվեց ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված չորս զինծառայող հիշատակը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը դիմելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ հայտարարեց.
«ՄԱԿ-ի կանոնադրությունը հիմնվում է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա։ Տասնյակ պետություններ են ստեղծվել՝ իրացնելով ազգերի ազատ ինքորոշման և իրավահավասարության իրավունքը։ Ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս մյուս ժողովուրդներից, որոնք այդ իրավունքներն իրացնելով պետություն են ստեղծել»։