28/06/2023 19:58
Ուկրաինան երբեք չի համաձայնվի սառեցված հակամարտության տարբերակին․ Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնվի իր տարածքում սառեցված հակամարտություն ունենալու տարբերակին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Սահմանադրության օրվա առիթով գումարված Գերագույն ռադայի նիստում։
«Երբեք չենք համաձայնվի որևէ ձևով սառեցված հակամարտություն ունենալուն»,- ասել է նա։
Զելենսկին խոսել է նաև Ուկրաինայի մշակած «խաղաղության ձևաչափի» մասին՝ պնդելով, որ դրան աշխարհում շատ երկրներ են աջակցում։