28/06/2023 11:55
Կոտայքում սեփական տանը մետաղալարով կախված վիճակում հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի
Հունիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ուենցել Կոտայքի մարզում. ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկում կախված տղամարդ կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները Կոտայքի մարզի գյուղերից մեկի տներից մեկի բակում երկաթե ճաղավանդակից կախված հայտնաբերել են նույն տան բնակիչ 41-ամյա Կ․ Մ․-ի դին, ով ինքնասպանություն է գործել մետաղալարով կախվելու միջոցով։
Դեպքի փաստով՝ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։