28/06/2023 12:04
Պատերազմը չի ավարտվել․ ՀՀ իշխանությունների անգործությունն Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց է․ «ՀայաՔվե»
Հայաստանի իշխանությունների անգործությունն Արցախի պաշտպանության հարցում ու պարտվողական քաղաքականությունը դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, այդ մասին հայտնում են «ՀայաՔվե»-ից՝ ընդգծելով, որ պատերազմը չի ավարտվել։
«Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:
Հայաստանի իշխանությունների անգործությունն Արցախի պաշտպանության հարցում ու պարտվողական քաղաքականությունը դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, որը պետք է պատժվի քրեական օրենսգրքով։ Սա է «ՀայաՔվեի» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության հիմնարար կետերից մեկը։
Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի ստանձնած պարտավորությունները, հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը՝ Արցախն ազատ և անկախ տեսնելու հարցում», - նշված է հաղորդագրությունում։