28/06/2023 22:45
Եթե անխուսափելիորեն պետք էր Էրդողանին շնորհավորել Կուրբան-Բայրամի առթիվ, ապա պաշտոնական Երևանը պարտավոր էր նախ շնորհավորել իսլամական աշխարհի իր բարեկամ երկրներին՝ հատուկ ուղերձով․ Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է․
«Եթե անխուսափելիորեն պետք էր Էրդողանին շնորհավորել Կուրբան-Բայրամի առթիվ, ապա պաշտոնական Երևանը պարտավոր էր նախ շնորհավորել մեծ իսլամական աշխարհին, որտեղ մենք ունենք մեծ թվով բարեկամ երկրներ՝ հատուկ ուղերձով, որ իսլամի հետևորդների համար նվիրական օրը անթույլատրելի է ներկել խաղաղ մարդկանց արյունով։ Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը գիշերային հարձակումը նախաձեռնել էր հենց «տոնական սիմվոլիզմի» շրջանակներում։ Վստահաբար՝ իսլամական աշխարհում (առաջին հերթին՝ մեր հարևան Իրանում) մեզ կհասկանային։
Երևանն ունի գրագետ, ակտիվ քայլերի հնարավորություններ՝ Ադրբեջանին զսպելու համար, որոնք չի անում՝ առաջացնելով անվերջ հարցեր»։