28/06/2023 22:14
«Սյունիք»-ի մարզիչները հեռացել են ֆուտբոլային ակումբից
«Սյունիք» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ գլխավոր մարզիչ Տիգրան Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։
Նշվում է, որ Գևորգյանի հետ ակումբը լքել են նաև մարզիչներ Նորայր Թամրազյանը և Տիգրան Ղազարյանը։
Նախորդ մրցաշրջանում Գևորգյանի գլխավորությամբ «Սյունիք» ՖԱ-ն Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել մարզիչներին կատարած աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: