28/06/2023 13:40
Վահան Քերոբյանը ՌԴ-ում կմասնակցի «Իննոպրոմ-2023» արդյունաբերական ցուցահանդեսին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Եկատերինբուրգ քաղաք, որտեղ կմասնակցի միջազգային «Իննոպրոմ-2023» արդյունաբերական ցուցահանդեսին։
Արդյունաբերական ցուցահանդեսը տեղի կունենա հուլիսի 10-ից 13-ը։
Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակից այլ երկրների գործարարների հետ ունենալ B2B հանդիպումներ։
Կահավորված ազգային տաղավարը ընկերություններին կտրամադրվի անվճար։