Ոչ իրատեսական  գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել․ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը

28/06/2023 17:50

Ոչ իրատեսական գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել․ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը


ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ`

Լսելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրությունները, նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ ներկայացված որոշ հարցերին և ներկայացնել իմ դիրքորոշումն ու պարզաբանումները:

1. Պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում եմ անընդունելի:

2. Վարչապետը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլ ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:

3.Պարզաբանելով պատերազմից առաջ վարչապետին` հակառակորդի կազմի և գործողությունների հավանական բնույթի ու նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ ոչ իրատեսական վերլուծությունների ներկայացման հանգամանքները, պետք է նշեմ որ այս թեմային ես որոշակիորեն անդրադարձել եմ 2020 թվականի նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունում, բայց հիմա պահպանելով գաղտնիության ռեժիմի պահանջները, կներկայացնեմ որոշ հատվածներ պատերազմից առաջ տարբեր խորհրդակցություններին և նիստերին իմ կողմից տրված զեկույցներից.

-2020թ. հուլիսի 4-ին, զինված ուժերի գլխավոր շտաբում ՀՀ Վարչապետին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին, գլխավոր շտաբի պետի տեղակալների ու հիմնական վարչությունների պետերի մասնակցությամբ ներկայացրել եմ զեկույց, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.

 ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին` (Իրան և Վրաստան) բարեկամաբար տրամադրելուն, ինչպես նաև, օգտագործելով հայկական Սփյուռքի ներուժը, աշխարհի առաջատար երկրներում թուրքական ու ադրբեջանական համայնքների հակահայկական սադրանքները չեզոքացնելուն և ընդդեմ նրանց ռազմատենչ քաղաքականության միջոցառումներ կազմակերպելուն … ։

-2020 թվականի հուլիսի 10-ին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար … :

-2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները: Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ:

Միաժամանակ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով մոբիլիզացնել մեր ռեսուրսները, հստակեցնել ընկերությունների արտադրողական հնարավորությունները, ներկայումս առկա հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների քանակները, դրանք ՀՀ զինված ուժերին տրամադրելու հնարավոր ժամկետները:

ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում ամրագրել ենք, որպեսզի ունենանք սեփական հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ գեոստացիոնար ուղեծրում կամ վարձակալել հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ: Վարձակալման դեպքում գումարը կկազմի … դրամ, իսկ ձեռքբերման դեպքում՝ … դրամ:

Վերջին երկու տարվա ընթացքում 100%-ով լուծվել է պաշտպանության բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիվ խնդիր ունենք այլ օպերացիոն ուղղություններում:Միաժամանակ առկա են տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ:

Խնդիրներ ունենք նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնավորապես … :

Կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս գիշերային պայմաններում մարտ վարելուն … :

Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ … :

Իրային գույքի պաշարները չեն ապահովում մարտական գործողությունների վարման սահմանված պահանջարկը (զորահամալրվող անձնակազմ, նոր կազմավորվող զորամասեր, օպերատիվ և զորային պաշարներ … :

Բժշկական ապահովման կարևորագույն խնդիր է վիրավորներին՝ մարտի դաշտից տարհանման և մասնագիտացված բուժօգնության ցուցաբերման հարցը, քանի որ գործող համակարգը չի կարող բավարարել լայնածավալ ռազմական գործողությունների պահանջները …:

Իմ զեկույցում սահմանափակվել եմ միայն առաջնային լուծում պահանջող խնդիրներով, ըստ առաջնահերթությունների:

2020 թվականի հուլիսյան գործողություններից հետո վարչապետը իսկապես հարցրել է ինձ թե ինչ կարիքներ ունի բանակը, ինչին ես պատասխանել եմ, որ զինված ուժերի կարիքները ձևակերպված և ամրագրված են 2018-2024 թվականների ՍՌՏ պետական ծրագրում, իսկ լրացուցիչ պահանջարկը ներառված է ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում և ըստ էության անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը ընթացքավորված է: Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամենը երկու ամիս և գործնականում հարցը չէր կարող լուծվել:

Բացի այս զեկույցներից, գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից վարչապետին առաջարկել եմ ձեռնարկել միջոցներ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու համար` ներկայացնելով հստակ գործողությունների հաջորդականությունը: Ի դեպ, առաջարկները նրա կողմից ընդունվեցին և մենք սկսեցինք իրագործել պլանավորած միջոցառումները, սակայն մինչև պատերազմի սկիզբը լուրջ հաջողությունների չհասանք:

4. Ինչ վերաբերվում է պատերազմից առաջ անվտանգության խորհրդի նիստում իմ կողմից զեկուզված «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին, ապա պետք է հաշվի առնենք որ անվտանգության  խորհրդին ներկայացված յուրաքանչյուր զեկույց նախապատրաստվել է տվյալ նիստի օրակարգի հարցերին համահունչ և չի կարող բովանդակային առումով արտահայտել անվտանգության համակարգի հիմնախնդիրներին վերաբերվող բոլոր հարցերը: Օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար պետք է ուսումնասիրել տարբեր ձևաչափի քննարկումների ընթացքում ներկայացված զեկույցները` ամբողջական պատկեր կազմելու համար: Մասնավորապես իմ զեկույցում նշել եմ որ ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունը առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով … : Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում, որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ:

Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդը ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար մենք չունեինք:

Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը:

Ոչ իրատեսական գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել:

5. 2020թ. նախապատերազմական եռամսյա ժամանակաշրջանում`(Սկսած 2020 թվականի հունիսի 8-ից` իմ պաշտոնավարման օրվանից) իրականացվել են բազմաթիվ պլանային և արտապլանային միջոցառումներ զորքերի կառավարման համակարգի կատարելագործման, կառավարման կետերի պաշտպանվածության աստիճանի բարձրացման, կառավարման մարմինների գործնական ունակությունների կատարելագործման, տարբեր օղակներում տեղեկատվության փոխանակման ժամանակացույցերի կրճատման, ստեղծված իրավիճակներում ուժերի և միջոցների կիրառմամբ՝ արագ արձագանքման ու զորքերի մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Բոլոր միջոցառումների վերաբերյալ սահմանված ժամկետներում զեկույցներ եմ ներկայացրել վարչապետին:

Պետք է նաև նշեմ, որ պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի վերաբերյալ փաստարկված վերլուծությունը մանրամասն ներկայացրել եմ և քննչական մարմիններում և ԱԺ քննիչ հանձնաժողովում:

6. Քննիչ հանձնաժողովին ներկայացրել եմ պաշտպանության հետ կապված համակարգային թվով 11 հիմնախնդիրներ, որոնք պատճառ դարձան 2020թ.-ի 44-օրյա պատերազմում գրանցած անհաջողությունների համար, այդ թվում՝ Շուշիի ուղղությամբ վարած մարտական գործողությունների մասով և մի քանի առանցքային գործոն: Ներկայացնեմ միայն պատերազմի ելքի վրա ազդած հիմնական գործոնները.

1) աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների չեզոքությունը և անտարբերությունը, ու ըստ էության ագրեսիայի արդարացումը և դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությանը քաղաքական աջակցության և ռազմական օգնության ցուցաբերման ձևական մոտեցումները,

2) հակառակորդի քանակական և որակական բացարձակ գերակայությունը, այդ թվում՝ օդային տարածքում, հակառակորդի սպառազինությունում գերճշգրիտ միջոցների մեծաքանակ լինելը,

3) մեզ չհաջողվեց իրականացնել զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ինչի հետևանքով զինված ուժերի ռազմական հզորությունը չհասցրեցինք բերել պլանավորված մակարդակին: Այսինքն, պատերազմը սկսվեց մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում:

7. Պետք է նշեմ,որ ռազմական կառավարումը պետական կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է, և նրա գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կախված է պետական կառավարման համակարգի մակարդակից: (Չմոռանանք,որ զինված ուժերը վարում են ռազմական գործողությունները, իսկ պատերազմը վարում է պետությունը):

Պաշտպանության ոլորտում իրականացված գործունեության ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից թույլ տրվեցին մի շարք բացթողումներ,որոնք զգալիորեն ազդեցին ռազմական գործողությունների արդյունավետության վրա,մասնավորապես.

-Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումները ոչ պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու հետևանքով մեր ազգաբնակչությունը շատ տեղերում շրջափակում էր ճանապարհները և արգելափակում ՀՀ տարածքում տեղակայված զորամասերի տեղաշարժը դեպի մարտական գործողությունների շրջաններ.

-Ռազմական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում գործուն միջոցներ չձեռնարկելու պատճառով ձևավորվեց անպատժելիության մթնոլոլտ, որի հետևանքով մարտական գործողությունների շրջաններից զանգվածային փախուստի դեպքեր արձանագրվեցին, ինչը զգալիորեն ազդեց պաշտպանական համակարգի կայունության վրա.

-Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում , ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար.

– Համացանցից օգտվելու սահմանափակումներ չմտցնելու պատճառով հակառակորդին հաջողվեց բարձր արդյունավետությամբ իրականացնել հոգեբանական օպերացիա և ազդել ՀՀ և Արցախի ազգաբնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա` թուլացնելով դիմադրություն ցուցաբերելու կամքը.

– Անպատասխանատու մոտեցման հետևանքով ձախողվեց մարտական գործողություններին մասնավոր ռազմական կազմակերպությունների և այլ երկրներից կամավորականների մասնակցելու նախաձեռնությունը:

Ընդ որում, սկզբնական շրջանում խոչնդոտներ էին առաջանում ֆինանսական միջոցների հատկացման առումով, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ,,Վարձկանների հավաքագրման,օգտագործման,ֆինանսավորման և ուսուցման դեմ,, միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումով վերջնականապես տապալվեց բավականին մեծ թվով կամավորականների` պատերազմին ներգրավելու գործընթացը.

 -Քաղաքական և դիվանագիտական բավավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը ՀՀ-ի և Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար:

8.Պարզաբանելով հրամանատարական կազմի կողմից թուլլ տրված թերությունների ու բացթողումների վերաբերյալ մեղադրանքների հանգամանքները, պետք է նշեմ.

Պատերազմների պատմությունում գոյություն չունի որևէ արձանագրված փաստ, որի համաձայն այս կամ այն զորահրամանատարները և հրամանատարները զորքերի կառավարումն իրականացրած լինեն անթերի: Պատերազմի ընթացքում բարդագույն իրավիճակում, ըստ իմ գնահատման, հրամանատարները կատարել են առավելագույն հնարավորը՝ հակառակորդի գերազանցող ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար:

Գտնում եմ, որ պատերազմի ընթացքում յուրաքանչյուր օղակի հրամանատարի գործունեությանը գնահատական տալու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել օպերացիայի կամ մարտի ընթացքի և ելքի վրա հստակ ազդեցություն ունեցած գործոնները, մասնավորապես՝ հակամարտող կողմերի ուժերի և միջոցների քանակական և որակական հարաբերակցությունը, անձնակազմի կորուստների վերականգնման հնարավորությունները, սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութական միջոցների ծախսի և կորուստների վերականգնման հնարավորությունները, նորմատիվ-իրավական բազայի համապատասխանությունը ժամանակակից պատերազմների վարման ընթացքում զորքերի գործողություններին աջակցելու և խնդիրների կատարմանը նպաստելու առումով, պետական կառավարման համակարգի համապատասխանությունը պատերազմի վարման ընթացքում իրադրության փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու առումով և այլն:

Վերջիվերջո պետք է հասկանալ՝ կարող էր հրամանատարը տվյալ պայմաններում խնդիրը կատարել, թե ոչ: ՈՒ շատ կարևոր է օբյեկտիվորեն պարզել և հստակ տարանջատել թերություն և հանցանք հասկացությունները: Իրավական ոչ օբյեկտիվ գնահատականները ճակատագրական նշանակություն են ունենալու մեր զինված ուժերի թէ գործող և թէ ապագա հրամանատարական կազմի համար: Այդ գնահատականներից է կախված լինելու վճռական, նախաձեռնող, ստեղծագործ մոտեցում ցուցաբերող հրամանատարներ կունենանք թէ ոչ:

9. Պարզաբանելով Արցախի նախագահի և իմ կողմից վարչապետին պարբերաբար հակասական տեղեկություններ ներկայացնելու հանգամանքները պետք է նշեմ, որ յուրաքանչյուր պատերազմին բնորոշ է կառավարման համակարգում հակասական տեղեկատվության շրջանառությունը, իսկ մեր դեպքում իրականությունը հետևյալն էր. Արցախի նախագահը ՊԲ-ի կառավարման տարբեր օղակներում ունենալով տեղեկատվության աղբյուրներ, ինչպես նաև Արցախի ԱԱԾ աշխատակիցների միջոցով որոշ դեպքերում ավելի շուտ էր իրազեկվում իրադրության վերաբերյալ և ըստ էության ստեղծվել էր «զուգահեռ» կառավարման համակարգ, երբ Արցախից և նախագահը և տարբեր պաշտոնյաներ ու այլ անհասկանալի լիազորություններով օժտված անձինք վարչապետին ներկայացնում էին տեղեկություններ, շրջանցելով ՊԲ հրամանատարությանը: Դա հաճախ առաջացնում էր խառնաշփոթ և պահանջվում էր լրացուցիչ ջանքեր գործադրել իրադրությունն օբյեկտիվ գնահատելու համար: Ի դեպ, ես բացատրեցի վարչապետին որ նման կարգով աշխատանքը նվազեցնում է զորքերի կառավարման արդյունավետությունը և առաջարկեցի ցուցում տալ Արցախի նախագահին ու Արցախում գտնվող իր ներկայացուցիչներին` ողջ տեղեկատվությունը հավաքել ՊԲ շտաբում: Դա անհրաժեշտ էր իրադրությանն օպերատիվորեն արձագանքելու տեսակետից, այսինքն ցանկացած տեղեկատվություն առաջնահերթ պետք է ստանար ՊԲ հրամանատարը` ստեղծված իրադրությանը համապատասխան որոշումներ կայացնելու համար, սակայն պատերազմի ողջ ընթացքում պարբերաբար բախվում էինք հակասական տվյալների ստացման երևույթին:

10. Ամեն դեպքում զինված ուժերը իրենց թերություններով ու բացթողումներով հանդերձ 44 օր մարտնչեցին բազմակի անգամ գերազանցող թշնամու դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ, ընձեռում էին իշխանություններին հնարավորություն` քաղաքական որոշումներ կայացնելու համար:

11. Ինչ վերաբերվում է 2021 թվականի փետրվարի 25-ին գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ որոշումը կայացրել եմ անձամբ`գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Իմ կայացրած որոշումները որևէ այլ պետության պաշտոնական կամ ոչ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև ներքաղաքական ուժերի հետ առնչություն չեն ունեցել: Կարևորում եմ նաև այն հանգամանքը,որ ոչ մի պաշտոնատար անձի վրա իմ կողմից ճնշում չի գործադրվել:

Գեներալ-Գնդապետ

Օնիկ Գասպարյան   

27․06․2023թ․»

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար 09/01/2025 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք 09/01/2025 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան 09/01/2025 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով 09/01/2025 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ 09/01/2025 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան 09/01/2025 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան 09/01/2025 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) 09/01/2025 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան 09/01/2025 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 09/01/2025 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում 09/01/2025 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել 09/01/2025 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան 09/01/2025 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար 09/01/2025 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) 09/01/2025 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին 09/01/2025 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ 09/01/2025 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները 09/01/2025 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ 09/01/2025 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) 09/01/2025 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը 09/01/2025 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) 09/01/2025 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) 09/01/2025 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը