28/06/2023 18:45
Մոսկվան կողմերին զսպվածության կոչ է անում․ Զախարովա
«Անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերն ու հրադադարի խախտման դեպքերը հաճախացել են»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել Ռուսաստանը, որպեսզի Բաքուն կատարի իր ստանձնած պայմանավորվածությունները։
Զախարովան նշել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և բոլոր չկարգավորված հարցերը լուծել խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ համագործակցելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։
«Համարում ենք, որ լարվածության թույլացմանը կնպաստի Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված քայլերի շուտափույթ ձեռնարկումը և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելը»,- ասել է նա։