28/06/2023 10:53
Կարեն Անդրեասյանի ղեկավարած խորհուրդը բազմաթիվ դատավորների լիազորությունները դադարեցնելիս, նրանց նկատմամբ թույլ է տվել առերևույթ խախտումներ. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանի գնահատմամբ՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած խորհուրդը բազմաթիվ դատավորների լիազորությունները դադարեցնելիս, նրանց նկատմամբ թույլ է տվել առերևույթ խախտումներ։
«ԲԴԽ նախագահ, միաժամանակ «Համախմբում» կուսակցության ղեկավար մարմնի անդամ (պաշտոնական տվյալներով) Կարեն Անդրեասյանը պնդում էր, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր այն դատավորները, որոնց կայացրած դատական ակտերի հետևանքով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ գանգատներով՝ պետությանը պարտավորեցրել է փոխհատուցումներ վճարել:
Հիմա ստացվել է այնպես, որ Կարեն Անդրեասյանի ղեկավարած Խորհուրդը բազմաթիվ դատավորների լիազորությունները դադարեցնելիս նրանց նկատմամբ թույլ է տվել առերևույթ խախտումներ:
Այս պահին ՄԻԵԴ-ը հրատապ կարգով (աննախադեպ է ՀՀ-ում) ընթացք է տվել այդ դատավորների գանգատներին և, ամենայն հավանականությամբ, խախտումները կճանաչի և փոխհատուցումներ կսահմանի:
Հարց Կարեն Անդրեասյանին. ՄԻԵԴ-ի կողմից այդպիսի որոշումներ կայացվելու դեպքում պատրա՞ստ է ինքնակամ կրել պատասխանատվություն»,- Facebook-ում գրել է Բաբայանը։