28/06/2023 22:05
Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնության արծաթե, Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ
Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել Իսպանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում, հայտնում է armsport.am-ը։
60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողի տիտղոսի համար գոտեմարտել է Վրաստանը ներկայացնող Անրի Խոզրևանիձեի հետ և 1։6 հաշվով պարտություն է կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:
Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8։0 հաշվով առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Աղաջանյանը 8։3 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Դանիլ Բիտկային, իսկ կիսաեզրափակչում 8։1 հաշվով՝ Լեհաստանի ներկայացուցչին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (67 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ 5։4 հաշվով հաղթանակ տանելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Մագոմեդ Գատագայևի նկատմամբ: