28/06/2023 22:34
Քաղաքական հետապնդման համար պատասխանատվության անխուսափելիություն ապահովելու նպատակով մեկնարկում է «Բանաձև 1900» նախաձեռնությունը
«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտնում է՝ մեկնարկում է «Բանաձև 1900» նախաձեռնությունը, որի շրջանակներում, հստակ չափանիշների ու ընթացակարգի հիման վրա, կիրականացվի քաղաքական հետապնդման ենթադրյալ դեպքերի ուսումնասիրություն և դրանց կտրվի մասնագիտական գնահատական (քաղաքական հետապնդման կամ դրա բացակայության արձանագրում)։
«Նախաձեռնության նպատակն է մեր երկրում քաղաքական հետապնդման դեպքերի կանխարգելումն ու տեսանելի ապագայում դրանց համար պատասխանատվության անխուսափելիության ապահովումը։
Նախաձեռնության խորագիրը հղում է ԵԽԽՎ թիվ 1900 (2012) բանաձևին, որով ամրագրվել է «քաղբանտարկյալ» հասկացության իրավական սահմանումը։
Նախաձեռնության համակարգողն ու ծրագրի ղեկավարն է Ռուբեն Մելիքյանը»,- նշված է հաղորդագրությունում։