29/06/2023 12:19
Հուլիսի 1-ից կենսաթոշակը կբարձրանա. նախարարը մանրամասներ հայտնեց (Տեսանյութ)
Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 36000 դրամ՝ 31600 դրամի փոխարեն, գործադիր մարմնի նիստին այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Մենք կատարում ենք կառավարության տված խոստումը՝ նվազագույն և միջին կենսաթոշակի չափերը հավասարեցնել, համապատասխանաբար, պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։
Նվազագույն կենսաթոշակի չափը կբարձրանա՝ հասնելով 30 հազար դրամի, միջին կենսաթոշակը կբարձրանա 7.1 տոկոսով՝ 46 100 դրամից հասնելով 49 700-ի։
Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87 590 դրամից կհասնի 91 600 դրամի», - հայտարարեց նախարարը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հարկ վճարողներին, քանի որ, իր խոսքով, այս ամենը տեղի է ունենում աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ.
«Ուզում ենք ամեն ինչ անել, որ մեր բոլոր քաղաքացիները հարկերը վճարեն առանց ՊԵԿ-ի և իրավապահ մարմինների աջակցության»։