29/06/2023 14:05
Համայնքապետերը հասկացան, որ նույնիսկ Գլխավոր դատախազը չի կարողանալու իրենց փրկել. Չալաբյան (Տեսանյութ)
Մեկնարկել է «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի ստորագրահավաքը։
Նախաձեռնող անդամ Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ այս ընթացքում բախվել են խուլ դիմադրության.«Քաղաքապետարանում իշխանությունը հյուրացրած որոշակի խմբի կողմից է եղել դա։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ խումբն այսօր ուզուրպացրել է իշխանությունը, քանի որ, ըստ մեր օրենսդրության, եթե քաղաքապետարանում չկա նշանակված քաղաքապետ, երկու ամսվա ընթացքում պետք է ավագանու նոր ընտրություն տեղի ունենա։ Այդ երկու ամիսը արդեն վաղուց անցել է, և այնտեղ նստած են մարդիկ, ովքեր քաղաքը կառավարելու լիազորություն չունեն։ Եվ նրանք մտածեցին, որ կարող են իրենց Սահմանադրությունից և օրենքից վեր դասել։ Մենք, բնականաբար, որևէ կերպ չէինք պատրաստվում դա հանդուրժել, գնացինք կտրուկ գործողությունների, երկուշաբթի հաղորդում տվեցինք հանցագործության մասին։ Ի դեպ, դա վերաբերում էր ոչ միայն Երևանի քաղաքապետարանին, այլև մի շարք համայնքապետերի, որոնք, կարծում էին, որ իրենց հայեցողությամբ է տարածքներ տրամադրելը, երբ որ դա իրեց սահմանադրական պարտականությունն է»։
Նա ավելացրեց, որ համայնքապետերը հասկացան, որ նույնիսկ Գլխավոր դատախազը չի կարողանալու իրենց փրկել, քանի որ օրենքով սևով սպիտակի վրա գրված է․«Կարծում եմ՝ քաղաքապետարանում գտնվող խումբը հասկացավ, որ ավելի լավ է այս իրավիճակում չսրել հարաբերությունները և պարզապես ենթարկվել օրենքի պահանջին։ Ցավով պետք է նշեմ, որ այս ամենը 3 օր տևեց։ 60 օր է ամբողջ գործընթացը, մենք ունենք ժամանակային սահմանափակումներ և 3 օր մեզանից գնաց»։