29/06/2023 12:13
Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումը արգելվեց 6 ամսով
Կառավարությունն այսօր 6 ամսով արգելք սահմանեց երկրից ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ։
Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է ներմուծման հաշվին։