29/06/2023 22:15
Իսպանիայում երկու մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Իսպանիայում երկու մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով, հայտնում է El Diario պարբերականը։ Անդալուսիայում 47-ամյա ֆերմերը դաշտում աշխատելիս մահացել է ջերմային հարվածից, նույն պատճառով Կաստիլիա-Լա Մանչա շրջանում 46-ամյա տղամարդ է մահացել, Էքստրեմադուրայի իշխանություններն էլ հայտարարել են երկու մարդու հոսպիտալացման մասին։
Տեղեկացվում է, որ Իսպանիայի պետական օդերևութաբանական ծառայությունը խիստ նախազգուշացում է տարածել՝ պայմանավորված Պիրենեյան թագավորության բազմաթիվ նահանգներում 40 աստիճանից բարձր ջերմաստիճան սահմանվելու փաստով։
2021 թվականին Իսպանիայի պետական օդերևութաբանական ծառայությունը երկրում ջերմաստիճանի նոր ռեկորդի մասին էր հայտնել։ Օգոստոսին նդալուսիայի Մոնտորո բնակավայրում 42,7 աստիճան շոգ էր գրանցվել։