29/06/2023 10:17
ՍԱՏՄ-ն մինչ օրս չի պարզել՝ որն է հավի մսում սալմոնելայի առաջացման պատճառը, բայց կասեցումները վերացրել է. Hetq.am
Հունիսի 2-ին «Հետք»-ը ներկայացրել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ զուգահեռ արված տեղական հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ «Գետամեջ» և «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի պաղեցված հավերի մեջ հայտնաբերվել էր սալմոնելա։
Այս երկու ընկերությունների գործունեությունը ՍԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել էր։ Վերջերս էլ՝ այդ կասեցումները վերացվել էին։
Ո՞րն էր սալմոնելայի առաջացման պատճառը. թռչուննե՞րն էին հիվանդ, թե՞ միսն աղտոտվել էր սպանդի, փաթեթավորման կամ վերամշակման փուլերում։ Այս հարցին չեն ցանկանում պատասխանել երկու արտադրողները, իսկ ՍԱՏՄ-ն ասում է, որ վերահսկողության տվյալների ամփոփումից հետո միայն կհստակեցվի սալմոնելայի առաջացման պատճառը։
Մինչդեռ մինչև հարուցչի պատճառը չպարզվեր ու չվերացվեր, արտադրամասը որևէ տեսակի գործունեություն ծավալելու իրավունք չուներ, սակայն թե՛ «Գետամեջ», թե՛ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն շարունակել և շարունակում են աշխատել՝ առանց սալմոնելայի առաջացման հստակ պատճառը պարզելու։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։