29/06/2023 14:14
Ով ասում է, որ Արցախը մերը չէ, ինձ համար ինքը հայ չէ. Մրո
Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) ևս մասնակցել է «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի ստորագրահավաքին, որը մեկնարկել է Կենտրոն վարչական շրջանում։
«4 հայ զոհվեց՝ պաշտպանելով իր հայրենիքը, նաև մեր բարոյականությունը։ Ես միացել եմ և այս նախաձեռնող խմբի մեջ եմ, քանի որ սա նպատակ ունի մեր սերը ստուգելու մեր ինքնության հանդեպ, մեր պետականության հանդեպ։ Ես միշտ ասել եմ, ով ասում է՝ Արցախը մերը չէ, ինձ համար ինքը հայ չէ։ Սա ընդդեմ նախաձեռնություն չէ, այն հանուն է, հանուն մեր պետական և ազգային շահերի», - լրագրողների հետ զրույցում ասաց երգիչը։