29/06/2023 20:42
Ռուսաստանի դպրոցներում կդասավանդվի «Անվտանգության հիմքեր և Հայրենիքի պաշտպանություն» առարկան
Ռուսաստանի դպրոցներում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կդասավանդվի «Անվտանգության հիմքեր և Հայրենիքի պաշտպանություն» առարկան, հայտնել է ՌԴ կրթության նախարարության հանրակրթության ոլորտում պետական քաղաքականության և կառավարման վարչության ղեկավարի տեղակալ Աննա Տիմոֆեևան։
Նա նշել է, որառարկայի ուսումնական պլանը մշակելու նպատակով ձևավորվող աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են լինելու Արտակարգ իրավիճակների ծառայության, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։
«Մենք գիտակցում ենք այս գործընթացի բարդությունն ու պատասխանատվությունը, զուգահեռաբար աշխատելու ենք առարկայի դասագրքի ստեղծման ուղղությամբ, գործընթացը միաժամանակյա է, որպեսզի աշակերտներն արդեն 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուսումն սկսեն նոր ուսումնական ծրագրով»,- ասել է Տիմոֆեևան՝ Պետդումայում։
Տեղեկացվել է նաև, որ աշակերտուհիների համար մշակվել է ծրագիր, որով նրանց ոչ միայն կսովորեցնեն ցուցաբերել առաջին բուժօգնություն, այլև կպատրաստեն որպես սանհրահանգիչներ։