29/06/2023 10:25
Սալիվանը կոչ է արել խուսափել սադրանքներից
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում կոչ է արել թուլացնել լարվածությունը։
«Ուրախ ենք այսօր Սպիտակ տանը միասին հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Ես խրախուսեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից և թուլացնել լարվածությունը՝ վստահություն կառուցելու համար», - գրել է Սալիվանը Twitter-ում։