29/06/2023 11:46
Սիմոն Մարտիրոսյանն ազատվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը նախապատրաստվում է մասնակցելու 2023 թվականի աշխարհի առաջնությանը և 2024 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական խաղերին:
Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը հաշվառված է Էջմածնի զինկոմիսարիատում:
«Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: