29/06/2023 20:28
«Անչափ ուրախ եմ ԱՄՆ անկախության օրն առաջին անգամ նշել Հայաստանում»․ Քրիստինա Քվին
ԱՄՆ դեսպանությունը նշում է ԱՄՆ անկախության 247-րդ տարեդարձը, որին նվիրված տոնական միջոցառումը համեմված է մեմֆիսյան բլյուզի նոտաներով։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«1766թ․ Անկախության հռչակագրի ընդունումից ի վեր ամերիկացիները հուլիսի 4-ը նշում են որպես Անկախության տոն։
«Անչափ ուրախ եմ ԱՄՆ անկախության օրն առաջին անգամ նշել Հայաստանում՝ տոնելով ԱՄՆ ժողովրդավարության ծնունդը, ամուր հայ-ամերիկյան հարաբերությունները և մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները։ Երեկոն մեմֆիսյան բլյուզի մոտիվներով է, ներկայացվում է ամերիկյան յուրօրինակ երաժշտական ավանդույթ, որն իր հետագիծն է թողել ԱՄՆ պատմության մեջ», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Միջոցառման հյուրերը ճաշակել են ամերիկյան խորոված, վայելեցին Կանզասի Ազգային գվարդիայի ցամաքային ուժերի հետևակային կվինտետի ու Երևանի «Հարդ ռոք» սրճարանի «Նես» նվագախմբի կենդանի կատարումները, զմայլվել հրավառությամբ։ Մեմֆիսյան բլյուզը սկիզբ է առել աֆրոամերիկացիների շրջանում Միսիսսիպիի ավազանում, որի մաս է կազմում Մեմֆիս քաղաքը։ Մեմֆիսյան հայտնի երաժիշտներից են Վ․Ք․ Հենդիին, Հոլին Վուլֆին, Բի․ Բի․ Քինգին և Էլվիս Փրեսլիին:
Միջոցառման ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի օրհներգերը կատարել է հայտնի հայ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը։ Հ․ Բաղդասարյանը «Նաղաշ» անսամբլի կազմում մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարության CenterStage մշակութային շրջագայության ծրագրին՝ հայկական երաժշտական ավանդույթները ներկայացնելով ամերիկյան հանդիսատեսին։
ԱՄՆ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում այս տարվա անկախության տոնի բոլոր հովանավորներին․ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD), Ալեքանդրեա վայնըրի, Առաջին հիփոթեքային, ԱրմԱս, Արմենիա-Մարիոթ հյուրանոց, Արմենիա վայն, Գաֆեսճեան արվեստի կենտրոն, Գուլդեն դրաք, The Gurus, Դաբլթրի բայ Հիլթոն, ԴիԷյչԷլ, Զեպելին, Էլդորադո, EPAM, Թուֆենքյան հյուրանոց, Intent.ai, Կոկա կոլա, Կոնտուր գլոբալ, Կոնվերս բանկ, Հայլինք, Հարդ ռոք սրճարան, Հոլիդեյ Ին Երևան, Հովնանյան Ինթերնեյշընըլ, «Մարիաննա» կաթնամթերք, ՄքՔեն Երևան, Յումաքս, ՅՈՒՆԻՔՈՄՓ, Նեյշընլ ինսթրումենթս, Պեպսի կոլա, Ջիփ, Ռետրո քարզ, Սիմենս, Սինոփսիս, Վայն ռիփաբլիք, Վիասֆիեր, ՎիԷմՈւեր, Տեխնոպարկ, PwC, Քրիսփ, Ֆայն քարս օֆ Արմենիա և ՖեդԷքս»,- նշված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։