29/06/2023 14:23
Հայաստանում գազի սակագինը կմնա անփոփոխ
Հայաստանում գազի սակագինը կմնա անփոփոխ, այսօր լրագրողներին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Մինչև օգոստոսի 1-ը գազի սակագինը վերանայելու գործընթաց լինելու էր։ Փոխարժեքն ընդամենը մեկ գործոնն է, որն ազդելու է այդ սակագնի ձևավորման վրա։ Իհարկե, փոխարժեքը դրական է ազդել, բայց սպառման շուրջ 70 տոկոսն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից, որովհետև միայն բնակչության համար է նախատեսված դրամային սակագին։ Իսկ մնացած 70 տոկոսի համար սահմանված է սպառման բանաձև, արդեն բացարձակ վճարումները ամսական նվազել են։ Ամեն դեպքում, վերանայում նախատեսվում է։ Փոխարժեքով դրական արդյունք ունենք, որոշում է կայացվել այդ արդյունքով ներդրումային ծրագիր իրականացնել», - ասաց Բաղրամյանը։
Նա նշեց, որ այդ միջոցներն ուղղվելու են Երևան մտնող 4 ուղղություններով բաշխիչ կայանների, նոր խողովակաշարերի կառուցմանը, որի արդյունքում Երևանում գազի սպառման ծավալը կրկնապատկվելու է։