29/06/2023 15:32
Հայկական ու իրանական կողմերը քննարկել են պղնձի վերամշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 29-ին ընդունել է իրանական «Ալվանդ Մայնինգ և Միներալ Ինդաստրիզ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ-ում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պղնձի վերամշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Կարևորելով այս ոլորտում երկկողմ համագործակցությունը՝ Նարեկ Տերյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։