29/06/2023 16:06
ԱՄՆ-ն հաստատակամ է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում. Մենենդես
ԱՄՆ-ն հաստատակամ է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու հարցում, «Թվիթեր»-ում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը։
«Խոր վշտով տեղեկացա Լեռնային Ղարաբաղում սպանված չորս հայի մասին։ Մենք շարունակում ենք վերահսկել իրավիճակը», - նշել է սենատորը։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծության են ենթարկել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում տեղակայված հայկական դիրքերը, կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Զոհվել է 4 հայ զինծառայող։
I am deeply saddened to learn of the four Armenians killed in Nagorno-Karabakh today. As we continue to monitor the situation, the United States will remain steadfast in supporting peace in the region. https://t.co/C4LQql4lcp
— Senate Foreign Relations Committee (@SFRCdems) June 28, 2023