29/06/2023 16:12
Մշակութային ժառանգության պահպանություն՝ ԼՂ մշակութային ժառանգության շեշտադրմամբ․ ՀՀ-ի և Ֆրանսիայի նախարարները մի շարք հարցեր են քննարկել
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ մի շարք հարցեր է քննարկել։ Նա մանրամասներ է ներկայացրել ֆեյսբուքյան էջում․
«Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի հետ քննարկեցինք մեծ օրակարգ․ մշակութային ժառանգության պահպանություն՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության շեշտադրմամբ, Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդես, առաջիկայում Ֆրանսիայում Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրություններ, համատեղ կինոարտադրություն, օպերային թատրոնի հյուրախաղեր, Ազնավուրի հարյուրամյակի միջոցառումներ, երկու երկրների արվեստի գործիչների միջև փոխանակման ակտիվացում՝ հատկապես ընդգրկելով երիտասարդներին։ Աշնանը նախարարը կայցելի Հայաստան»։