29/06/2023 16:19
Մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել ատոմակայանի արդիականացման շուրջ. Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Տառաս Կուպչիկովին։
Նախարար Սանոսյանն ընդգծել է՝ Հայաստանը կարևորում է ԱՊՀ էլեկտրաէնեգետիկական խորհրդի հետ համագործակցությունը։
Նախարարը նկատել է, որ Հայաստանը վերջին շրջանում իրականացնում է էնեգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, վերազինման, արդիականացման աշխատանքներ, մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել ատոմակայանի արդիականացման շուրջ և այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրում։
Տառաս Կուպչիկովը կարևորել է նաև աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտությունը։
Հանադիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցերի։