30/06/2023 14:56
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 20 միլիոն դրամով տուգանել է ՀԷՑ-ին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում 20 միլիոն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։
Տեղեկությունը Aysor.am-ին հաստատեց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։
Ընկերությունը տուգանվել է, քանի որ մի շարք դեպքերում չեն պահպանվել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետները։
«Խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները, դիմող անձինք ու սպառողները սահմանված կարգով չեն ծանուցվել միացման ժամկետների ուշացման պատճառների մասին և նրանց չեն վճարվել կանոններով նախատեսված տույժերը, ինչն ուղղակիորեն հանգեցրել է սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման», - նշեց ՀԾԿՀ մամուլի խոսնակը։