30/06/2023 19:07
Հուլիսի 4-ին Իրանը ՇՀԿ լիիրավ անդամ կդառնա․ Լավրով
Իրանի լիիրավ անդամակցումը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կամրագրվի հուլիսի 4-ին՝ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ, հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։ Նա տեղեկացրել է, որ այդ օրը տեղի է ունենալու նաև Բելառուսի պարտավորությունների մասին հուշագրի ստորագրման արարողությունը։
«Հուլիսի 4-ին նախատեսված ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին կձևակերպվի Իրանի լիիրավ անդամակցությունը կազմակերպությանը, կստորագրվի նաև հուշագիր՝ Բելառուսի պարտավորությունների մասին, ինչով կմեկնարկի ՇՀԿ-ին նրա լիիրավ անդամակցության ընթացակարգը»,- ասել է Լավրովը։