30/06/2023 11:53
Սահմանազատման գործընթաց, զորքերի հետքաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում. այս հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա. ԱԳՆ մամուլի խոսնակ
Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք: Այդ մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետքաշմանը և Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։
Իսկ թե որ հարցերի շուրջ են կողմերը համաձայնության հասել՝ ԱԳՆ-ն դեռ չի մանրամասնում: