30/06/2023 13:45
Հուլիսի 10-ից ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքը գործելու է նոր հասցեում
ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 10-ից ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքը գործելու է նոր հասցեում` Արարատի մարզ, Մխչյան-Հովտաշեն ճանապարհ 1։
«Սա ևս մեկ քայլ է ՆԳ նախարարությունում ընթացող արմատական բարեփոխումների ճանապարհին, որոնք ապահովում են նոր և արդիական պայմաններ, թույլ են տալիս հաստիքները համալրել բարձրակարգ մասնագետներով և հնարավորություն են ընձեռում որակական նոր աստիճանի բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը», - նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։