30/06/2023 10:43
Ադրբեջանի նպատակն է տոտալ շրջափակման պայմաններում թույլ չտալ, որ մարդիկ ներքին ռեսուրսների հաշվին պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն
Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և բլոկադայի ազդեցությանն առավել ծանր բնույթ հաղորդելու նպատակով անընդհատ կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիներին, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանի առաջնային նպատակն է տոտալ շրջափակման պայմաններում թույլ չտալ, որպեսզի մարդիկ ներքին ռեսուրսների հաշվին պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն:
Ադրբեջանին նյարդայնացնում է, որ իր՝ մարդկության նկատմամբ իրականացվող ծանր հանցագործությունը նախապես կանխատեսված արդյունքը չի տալիս և փորձում է իր անբարոյական գործողությունների ցանկն ընդլայնել», - նշել է նա: