30/06/2023 20:56
Եվրահանձնաժողովը պայմանագիր է կնքել դեղագործական մի շարք ընկերությունների հետ՝ ապագա համավարակների դեպքում պատվաստանյութ արտադրելու մասին
Եվրահանձնաժողովը պայմանագիր է կնքել դեղագործական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ ամերիկյան Pfizer-ի հետ՝ հումանիտար արտակարգ իրավիճակների դեպքում տարեկան 325 միլիոն պատվաստանյութ արտադրելու հզորություններ զարգացնելու և պահեստավորելու մասին, հայտնել է Reuters գործակալությունը, որի աղբյուրները նշել են, որ խոսքը մեսենջեր ՌՆԹ-ի, ինչպես նաև վեկտորային և սպիտակուցային պատվաստանյութերի հիմքով դեղամիջոցների արտադրության մասին է։
Հստակեցվում է, որ պայմանագիրը կապ չունի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության վերաբերյալ ԵՄ գործող համաձայնագրերի հետ․ 2021 թվականի սկզբից Եվրահանձնաժողովը ԵՄ-ի անունից արևմտյան վեց արտադրողների հետ մի շարք պայմանագրեր էր կնքել մինչև 2024 թվականը ավելի քան 3 միլիարդ դոզա կորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման մասին, առաջին պայմանագիրը կնքվել էր Pfizer-ի հետ։