30/06/2023 16:16
Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհին կատարվում են անցանելիության ապահովման աշխատանքներ
Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի կմ15+000-կմ16+800 հատվածում (Ողջաբերդի մոտ), որն անցնում է սողանքային գոտով, կատարվում են անցանելիության ապահովման աշխատանքներ։
1.8կմ սողանքային հատվածի վերականգնումն իրականացնում է տվյալ ճանապարհը սպասարկող կազմակերպությունը՝ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները հետևել են ճանապարհաշինության ընթացքին։