30/06/2023 22:02
«Ամեն ինչ հարամելու, ապականելու նիկոլական որդը հասավ Ֆրունզի ժառանգությանը»․ Ռուբեն Մելիքյանը՝ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի» շուրջ զարգացումների մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի» գեղարվեստական ղեկավարի հաստիքը կրճատելու մասին քաղաքապետարանի որոշմանը։
«Ավինյանենց դուքյանի որոշմամբ կրճատվել է «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի» գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որն զբաղեցնում էր ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ փաստացի նրան ազատելով թատրոնի ղեկավարի աշխատանքից։ Բոլորին էլ պարզ է, թե ինչու։
Մհերից առաջ թատրոնի ղեկավարը նրա հայրն էր՝ լուսահոգի Ալբերտ Մկրտչյանը, իսկ թատրոնի հիմնադիրն ու առաջին ղեկավարը ինքը՝ Ֆրունզն էր։
Ամեն ինչ հարամելու ու ապականելու նիկոլական որդը հասավ Ֆրունզի ժառանգությանը. հաստատ սորոսական մեկին կգտնեն, կնշանակեն տնօրեն ու կհանձնարարեն թատրոնը դարձնել «Հուզանք ու զանգ» բեմադրող հիմնարկ։ Տարիներ անց էլ կանվանափոխեն։
Ճիճուների խրախճանքը շարունակվում է»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։