30/06/2023 21:48
Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, բժիշկներին ու վարորդին տեղափոխել են հիվանդանոց
Հունիսի 30-ին, Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 18:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի շտապօգնության և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին և Mitsubishi-ի վարորդը մարմնական վնասվածքներով շտապօգնության մեկ այլ մեքենայով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ: