01/07/2023 10:18
Հայաստանի պաշտոնյաներն Արցախի գործընկերների զանգերին այլեւս չեն պատասխանում
Հայաստանի պաշտոնյաներն Արցախի գործընկերների զանգերին այլեւս չեն պատասխանում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը․
«Խոսել եմ Արցախի երկու տարբեր պաշտոնյաների հետ: Չափազանց հուսահատված էին, ոչ թե նրանից, որ սնունդը, դեղորայքը վերջանում են, այլ նրանից, որ Հայաստանի պաշտոնյաներն իրենց զանգերին այլեւս չեն պատասխանում: Նախկինում բոլոր գերատեսչություններն իրար հետ սերտ կապեր ունեին, ցանկացած հարց արագ լուծում էր ստանում: Հիմա զանգերին պարզապես չեն պատասխանում: Ես հասկանում եմ, որ, գուցե, իսկապես, բան չունեք ասելու, էլ չեք կարող որեւէ հարց լուծել, բայց խոսեք մարդկանց հետ, մի հրաժարվեք ձեր հայրենակիցներից: Մարդ լինելը պաշտոնի հետ բացարձակ կապ չունի, վաղն այդ պաշտոնը չեք ունենալու, հավատացեք»: