01/07/2023 19:32
Ռուսաստանում Իրանի դեսպանը համախոհ երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների ասոցիացիա ստեղծելու առաջարկ է արել
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին առաջարկել է հիմնել համախոհ երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների ասոցիացիա՝ միասին ստեղծելու լրատվական բովանդակություն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե մենք համախոհ երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների ասոցիացիա ստեղծեինք, որտեղ լրատվական կոնտենտ կարտադրեին և կաջակցեին միմյանց, և եթե այդ նորությունները կրկնվեին նաև մեր լրատվական գործակալությունների կողմից, իհարկե, ավելի մեծ վստահություն կլիներ մեր նորությունների նկատմամբ, դրանք ավելի խորը կնստեին մարդկանց հիշողության մեջ»,- ասել է դեսպանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ եթե լրատվամիջոցներով զբաղվողներն ուշադրություն դարձնեն այս գաղափարին, ԶԼՄ-ների աշխատանքն ավելի արդյունավետ կդառնա։