01/07/2023 16:46
Պաղեստինը հայտարարել է՝ լիովին աջակցում է հունիսի 24-ի իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի իշխանությունների ձեռնարկած գործողություններին
Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ լիովին աջակցում է հունիսի 24-ի իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի իշխանությունների գործողություններին։ Իր դիրքորոշումը նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, այն կայացել է պաղեստինյան կողմի նախաձեռնությամբ։
«Պաղեստինի ղեկավարը լիակատար աջակցություն է հայտնել հունիսի 24-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի և իրավակարգի պաշտպանությանն ուղղված Ռուսաստանի ղեկավարության գործողություններին»,- հեռախոսազրույցի մանրամասներն է հայտնել Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պուտինն ու Աբասը քննարկել են նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։