01/07/2023 17:53
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման աղյուսակը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 15-րդ տեղում է։ Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, փոխանցում է sport.news.am-ը:
100 ուժեղագույնների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ Գաբրիել Սարգսյանը (2692) 44-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2685) 53-րդն է, Շանթ Սարգսյանը (2654) 89-րդն է, Հրանտ Մելքումյանը (2650) 97-րդն է։
ՖԻԴԵ, հուլիսի 1
- Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2835
- Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2787
- Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2782
- Դին Լիրեն (Չինաստան)՝ 2780
- Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2779
- Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)՝ 2777
- Անիշ Գիրի (Նիդեռլանդներ)՝ 2775
- Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2769
- Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2754
- Ռիչարդ Ռապորտ (Ռումինիա)՝ 2752
- Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2750
- Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 2747
- Գուկեշ Դոմարաջու (Հնդկաստան)՝ 2744
- Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2742
- Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 2742