01/07/2023 10:55
Ստեփանավանում ալերգիայից մահացել է 36-ամյա պարեկը. նրա մահվանից 1 ժամ առաջ էլ մահացել է տատիկը
Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Ստեփանավան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Ստեփանավանի պոլիկլինիկայից «Կվինկեի այտուց» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը գիտակցության չգալով՝ շնչառական ուղիների ամբողջական խցանման և սրտի կանգի հետևանքով հանկարծամահ է եղել:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տաշիր քաղաքի բնակիչ 36-ամյա Գևորգ Մարդոյանն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ և իր մահից 1-1,5 ժամ առաջ էլ, ըստ նախնական տեղեկությունների, ալերգիայից տանը մահացել է նրա տատիկը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։