01/07/2023 17:34
Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ
Իսպանիայում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Ինչպես հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան, ըմբիշներ Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (70կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ:
Նարեկ Գրիգորյանն ու Գուրգեն Սիմոնյանը հաղթել են սփոփիչ գոտեմարտերում ու կպայքարեն բրոնզե մեդալի համար։