01/07/2023 17:03
Մարիխուանայի օգտագործումն օրինականցնելով՝ Զելենսկին Ուկրաինայի պետականության դագաղի վերջին մեխն է խփում․ Վոլոդին
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, օրինականցնելով մարիխուանայի օգտագործումը, «երկրի պետականության դագաղի վերջին մեխն է խփում»։
«Այսօր Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիներին առաջարկում է ցավին ու սթրեսին դիմանալ՝ մարիխուանայի օգտագործումն օրինակացնելու միջոցով՝ այդպիսով խփելով ուկրաինական պետականության դագաղի վերջին մեխը»,- գրել է Վոլոդինը՝ Տելեգրամի իր ալիքում։
ՌԴ Պետդումայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայում քանդվում է նաև ընտանիքի ինստիտուտը՝ ուկրաինական խոշոր ընկերությունների և պետական օղակների կողմից (ԼԳԲՏՔԻ+) անձանց այսպես կոչված «Փրայդ ամսվան» ակտիվորեն մասնակցելու պատճառով, երբ նրանք իրենց պաշտոնական էջերը «զարդարում են» ԼԳԲՏ խորհրդանիշերոբ։
Նշենք, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը 2022 թվականի հունիսին որոշում է ընդունել օրինականացնել մարիխուանայի օգտագործումը երկրում՝ «բժշկական ու գիտական նպատակներով»։