03/07/2023 18:40
Լապարասկոպիկ վիրահատությունների արդյունավետությունը. Բժիշկ Լևոն Գրիգորյան
Վերջին տարիներին վիրաբուժության մեջ լայն կիրառություն գտած լապարասկոպիկ վիրահատությունները արդեն բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունը:
Վիրաբույժ Լևոն Գրիգորյանը ներկայացրել է լապարասկոպիկ վիրահատությունների արդյունավետությունը և նշել, թե որ դեպքերում են դրանք կիրառելի։
Բժշկի խոսքով, մեթոդը քիչ ինվազիվ է, այսինքն` քիչ վնասող: Կատարվում է նուրբ, փոքր անցքերի միջոցով՝ մեծ կտրվածքների փոխարեն, որից հետո դիտվում է պացիենտի առավել արագ և հեշտ կազդուրում:
Իրականացվում է միայն ընդհանուր անզգայացման (նարկոզ) պայմաններում:
Լապարասկոպիկ վիրահատություններ կատարվում են որովայնի խոռոչի պրակտիկորեն բոլոր օրգանների և պաթոլոգիաների դեպքում:
Լապարասկոպիկ եղանակով առավել հաճախ իրականացվում են՝
լեղապարկի հեռացում՝ խոլեցիստէկտոմիա,
վիրահատություններ լեղուղիների վրա,
որդանման ելունի (կույր աղի) հեռացում ՝ ապենդէկտոմիա,
ստամոքսի մասնահատումներ` ինչպես բորբոքային, այնպես էլ ուռուցքային հիվանդությունների ժամանակ,: Ներկայում այն շատ ավելի լայն կիրառություն ունի ճարպակալման և մետաբոլիկ խանգարումների բուժման ժամանակ,
ստամոքսի շունտավորող վիրահատություններ,
բարակ աղիների մասնահատումներ,
հաստ և ուղիղ աղիների մասնահատումներ և ամբողջական հեռացում,
հաստ և բարակ աղիքային ստոմաների ձևավորում և դրանց վերականգնողական վիրահատություններ,
ճողվածքների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ աճուկային, պորտային, վենտրալ, հետվիրահատական, ստոծանու ճողվածքներ:
փայծաղի հեռացում,
լյարդի մասնահատումներ, պարազիտար բշտերի հեռացումներ
այլ վիրահատություներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: